Իրավունք

Սամվել Կարապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել իր կալանավորման որոշման դեմ

1 րոպեի ընթերցում

Սամվել Կարապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել իր կալանավորման որոշման դեմ

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել՝ վիճարկելով նրա կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Պաշտպանական կողմը նաև հայտնել է, որ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի դեմ։ 

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։ 

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ 

Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ էր թողել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում