Իրավունք

Հայաստանը շարունակում է մնալ Եվրոպայում ազատազրկման ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակում է մնալ Եվրոպայում ազատազրկման ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում

Հայաստանը շարունակում է պահպանել իր դիրքերը որպես Եվրոպական երկրների շարքում ամենացածր ազատազրկման ցուցանիշ ունեցող երկրներից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի խորհրդի հրապարակած վիճակագրական զեկույցի համաձայն՝ Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 83 ազատազրկված, մինչդեռ եվրոպական միջինը կազմում է 105, իսկ որոշ երկրներում ցուցանիշը հասնում է զգալի բարձր մակարդակների. Թուրքիայում՝ 356, Ադրբեջանում՝ 264, Վրաստանում՝ 261, Մոլդովայում՝ 235։

Հայաստանն առանձնանում է նաև բանտերի խտության բարենպաստ ցուցանիշով։ 

Եթե Եվրոպայում հարյուր տեղին բաժին է ընկնում մոտ 95 ազատազրկված, ապա Հայաստանում այս ցուցանիշը կազմում է ընդամենը 55։ 

Չնայած ընդհանուր ցուցանիշների դրական դինամիկային՝ Հայաստանում նախնական կալանքի տակ պահվող անձանց թիվը դեռևս բարձր է՝ կազմում է ազատազրկվածների շուրջ 53 տոկոսը։ 

Հայաստանի բանտերում օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը կազմում է ընդամենը 8.1 տոկոս, ինչը նույնպես համարվում է ցածր ցուցանիշ Եվրոպայի այլ երկրների համեմատությամբ։  Օրինակ՝ Լյուքսեմբուրգում բանտարկյալների 75 տոկոսը օտարերկրյա քաղաքացի է, Շվեյցարիայում՝ 72 տոկոս, Կիպրոսում՝ 58 տոկոս, Հունաստանում՝ 54 տոկոս։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում