Եվրոպա

Բրիտանիայում լույս աշխարհ են բերել 3 մարդու ԴՆԹ-ով երեխաների՝ առանց որևէ ժառանգական հիվանդության

2 րոպեի ընթերցում

Բրիտանիայում լույս աշխարհ են բերել 3 մարդու ԴՆԹ-ով երեխաների՝ առանց որևէ ժառանգական հիվանդության

Մեծ Բրիտանիայում երեք մարդու գենետիկական նյութով 8 երեխայի են լույս աշխարհ բերել՝ նպատակ ունենալով կանխել ծանր և հաճախ մահացու հիվանդությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից մշակված մեթոդը համատեղում է մոր ձվաբջիջը և հոր սերմնահեղուկը դոնոր կնոջ երկրորդ ձվաբջջի հետ։

Այս մեթոդը երկրում օրինական է եղել մեկ տասնամյակ շարունակ, բայց այժմ առաջին անգամ ապացուցվել է, որ դրա միջոցով կարելի է լույս աշխարհ բերել երեխաների, որոնք զերծ են անբուժելի միտոքոնդրիալ հիվանդությունից։

Այս հիվանդությունները սովորաբար փոխանցվում են մորից երեխային՝ օրգանիզմը զրկելով էներգիայից։ Հիվանդությունը կարող է լուրջ հաշմանդամություն առաջացնել, իսկ երեխաների մի մասը մահանում է ծնվելուց օրեր անց։ Զույգերն իմանում են, որ ռիսկի խմբում են, եթե նախկինում ունեցել են նման հիվանդություններով երեխաներ, կամ եթե նման հիվանդություն է եղել ընտանիքի անդամներից որևէ մեկի կամ մոր մոտ։

Երեք մարդու ԴՆԹ-ով ծնված երեխաները ժառանգում են իրենց ծնողների ԴՆԹ-ի մեծ մասը, բայց մի փոքր մաս՝ 0,1%-ը, ժառանգում են դոնոր կնոջից, և այս փոփոխությունը փոխանցվում է սերնդեսերունդ։

BBC-ն նշում է, որ 5000 երեխայից մեկը ծնվում է միտոքոնդրիալ հիվանդությամբ։ Երեք մարդու ԴՆԹ-ով երեխաներ լույս աշխարհ բերելու մեթոդը մշակվել է Նյուքասլի համալսարանի գիտնականների կողմից 2015 թվականին։ Մեծ Բրիտանիան աշխարհի առաջին երկիրն է, որ օրենքներ է ընդունել այս մեթոդը կիրառելու համար։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում