Հայաստան

Մենք պարտավոր ենք պահպանել ու պաշտպանել Հայաստանի սպառողների շահերը․ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի ազգայնացման մասին

3 րոպեի ընթերցում

Մենք պարտավոր ենք պահպանել ու պաշտպանել Հայաստանի սպառողների շահերը․ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի ազգայնացման մասին

Հայաստանի կառավարությունը պարտավոր է պահպանել ու պաշտպանել Հայաստանի սպառողների շահերը, իսկ այն, որ ՀԷՑ-ը նախորդող շրջանում՝ ի հեճուկս հանրության և կառավարության բազմաթիվ հորդորներին, խնդրանքներին և զգուշացումներին, այդ ուղղությամբ պատշաճ քայլեր չի ձեռնարկել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ գործադիր մարմնի խնդիրն է ՀԷՑ-ի կառավարման տնօրինումն իրականացնելը՝ հընթացս կատարելով ուսումնասիրություն, թե ինչ է տեղի ունենում և ինչ է տեղի ունեցել այդ կառույցում։  

Փաշինյանի տեղեկացմամբ՝ ՀԷՑ-ի հետ կապված պատմությունը նոր չի սկսվել, որովհետև տվյալ կառույցի վերաբերյալ կառավարության դժգոհություններն ու ահազանգերը սկսվել են դեռ վարչապետի մարզային այցերի ժամանակ, երբ քաղաքացիներից ստացվել են կոնկրետ բողոքներ։  

«Մեր նպատակադրումը հետևյալն է. այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ հետգնման գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարողը։ Մենք խոսում ենք արտապատվիրակման մասին, ուստի խնդիր ունենք  գտնել հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին և կառավարման նկատմամբ ձևավորել շատ հստակ հանրային և պետական վերահսկողություն»,- ասաց վարչապետը։ 

Ինչ վերաբերում է ՀՀ-ի դեմ ուղղված միջազգային արբիտրաժային գործերին, այդ թվում՝ ՀԷՑ-ի մասով հնարավոր հայցին, ապա դրանք, Փաշինյանի բնորոշմամբ, դատական ընթացակարգային գործընթացներ են, ընդ որում՝ ՀՀ կառավարության կամ կառավարական մարմինների դեմ ներկայացվում են նաև ներպետական հայցեր, գործադիր մարմինն էլ իր հերթին է ներկայացնում հակընդդեմ հայցեր, ուստի այդ ամենը աշխատանքային պրոցեսի մի մասն է։     

«Մենք պարտավոր ենք պահպանել ու պաշտպանել Հայաստանի սպառողների շահերը, իսկ այն, որ ՀԷՑ-ը նախորդող շրջանում՝ ի հեճուկս հանրության և կառավարության բազմաթիվ հորդորներին, խնդրանքներին, զգուշացումներին, պատշաճ քայլեր չի ձեռնարկել, ուստի կառավարությունն այս դեպքում պարտավոր է համարժեք քայլեր ձեռնարկել, իսկ խորհրդարանական մեծամասնությունն էլ պարտավոր է իր հերթին համապատասխան քայլեր ձեռնարկել, առավել ևս, որ անցյալ տարի ԱԺ-ում տեղի ունեցավ շատ բուռն ու մանրամասն քննարկում»,- ասաց Փաշինյանը։      

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում