Միացյալ Նահանգներ

Մերցը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Թրամփի մաքսատուրքերի առթիվ

1 րոպեի ընթերցում

Մերցը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Թրամփի մաքսատուրքերի առթիվ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոնին խոստացել է վճռական պատասխան տալ, եթե ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային պատերազմը սրվի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ 

«Ամերիկյան կառավարությունը չպետք է թերագնահատի մեր պատրաստակամությունը՝ նմանատիպ միջոցառումներով արձագանքելու չափազանց բարձր մաքսատուրքերին», - ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Ըստ նրա՝ ԵՄ-ն պատրաստ է դրան, բայց շարունակում է հույս ունենալ հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով։ Կանցլերի խոսքով՝ Գերմանիան այդ նպատակով մշտական կապի մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

«Մեր նպատակը եղել և մնում է արագորեն հասնել այնպիսի լուծման, որը կհեշտացնի առևտուրը Միացյալ Նահանգների հետ և թույլ կտա կրկին իջեցնել մաքսատուրքերը։ Մենք այժմ մինչև հուլիսի վերջ ժամանակ ունենք բանակցելու համար»,- ասել է Մերցը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին ինքը աշխատել է, որպեսզի Եվրամիությունը չսահմանի պատասխան բարձր մաքսատուրքեր հուլիսի 12-ին Թրամփի ծանուցումից անմիջապես հետո, հակառակ դեպքում դա կարող էր ինքնըստինքյան տեղի ունենալ երեկ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում