ԵՄ-ն քննարկում է Վրաստանի համար անայցագիր ռեժիմի կասեցումը. Կալաս

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը լուրջ հետընթաց է տեսնում Վրաստանում և քննարկում այդ առնչությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ անայցագիր ռեժիմի կասեցումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունից, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։

«Մենք քննարկում ենք Վրաստանի հարցը, մենք լուրջ հետընթաց ենք տեսնում Վրաստանում և քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել։ Բոլոր տարբերակները սեղանին են, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը և այլ տարրեր, որոնք կստիպեն Վրաստանի կառավարությանը փոխել իր հաշվարկները», – ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։

Կալասը նաև հաստատել է, որ Վրաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակում կա երկու դատավոր, քանի որ երիտասարդ ցուցարարների նկատմամբ անհամաչափ վերաբերմունքի մաս է կազմում նաև դատական համակարգը։ Ըստ նրա՝ այդ հարցը քննարկվում է։ 

«Այսօր մենք նամակ կուղարկենք Վրաստան՝ վիզայի ազատ ռեժիմի վերաբերյալ, նրանք պետք է կատարեն որոշակի պայմաններ, և եթե այդ պայմանները չբավարարվեն որոշակի ժամանակահատվածում, ապա մենք ստիպված կլինենք կասեցնել վիզայի ազատ ռեժիմը», – ասել է Կալասը:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ աշխատում են Վրաստանի վերաբերյալ որոշումների վրա, մասնավորապես՝ պատժամիջոցների և անայցագիր ռեժիմի կասեցման, սակայն խնդիրն այն է, որ դեռ պետք է հաղթահարեն անդամ պետություններից մեկի վետոն։ 

Վրաստանը ԵՄ-ի դժգոհությունն առաջացրել է 2024 թ. նոյեմբերի 28-ի մեկնարկած բողոքի ցույցերը ճնշելու պատճառով։ Ցույցերի առիթ էր դարձել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջն օրակարգում չներառել Եվրամիության  անդամակցության շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից։ 

Հայերեն Русский

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ