Վրաստանից հուլիսի 1-14-ը ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բարձված 103 բեռնատար

2 րոպեի ընթերցում

Վերջին 14 օրվա ընթացքում Վրաստանից ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բարձված 103 բեռնատար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հուլիսի 1-14-ը Վրաստանից ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բարձված 103 բեռնատար»,- գրել է նախարարը: 

Վերջին ամիսներին վրացական կողմը խոչընդոտներ էր հարուցում իր տարածքով դեպի Ռուսաստան հայկական կոնյակի արտահանման համար։ Հայկական կոնյակով բեռնված բազմաթիվ բեռնատարներ կանգնած էին մնում վրացական Գեզի անցակետում. արտահանվող խմիչքը փորձաքննության ենթարկելու պատրվակով հայկական բեռնատարները օրերով ու շաբաթներով մնում էին Վրաստանում։

Խնդրի առնչությամբ կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները մի քանի անգամ ցույցեր անցկացրեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ, խնդիրը կարգավորելու ուղղությամբ քայլեր էր ձեռնարկում նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հունիսի 23-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը գործուղվել էին Վրաստան, հանդիպել Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից հենց հունիսի 23-ին բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա։ Կողմերը նաև պայմանավորվել էին, որ ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։  

Գևորգ Պապոյանը նաև տեղեկացրել էր, որ հունիսի 1-29-ը վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար։

 

Հայերեն

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

ՀՀ կառավարության նիստ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի հարցում