Ինդոնեզիայում ժայթքած հրաբխի մոխրի սյան բարձրությունը հասել է 18 կմ-ի

2 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայի արևելքում գտնվող Լևոտոբի հրաբուխը ժայթքել է․ մոխրի սյան բարձրությունը հասել է 18 կիլոմետրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fox54 News-ը։ 

Հրաբխագիտության գործակալության հայտարարության մեջ նշվել է, որ Լևոտոբի Լակի-Լակի լեռը, որը Ֆլորես զբոսաշրջային կղզում գտնվող 1584 մետր բարձրությամբ հրաբուխ է, ժայթքել է տեղական ժամանակով ժամը 11:05-ին։

«Տեղի է ունեցել Լևոտոբի Լակի-Լակի հրաբխի ժայթքում.... որի դիտարկված մոխրի սյան բարձրությունը գագաթից հասել է մոտավորապես 18 000 մ բարձրության», - նշել է գործակալությունը։

Երկրաբանության գործակալության ղեկավար Մուհամմադ Ուաֆիդը հայտարարության մեջ նշել է, որ հրաբխի ակտիվության մակարդակը «շատ բարձր է, որն ուղեկցվում է պայթյունավտանգ ժայթքումներով և անդադար ցնցումներով»։

Նա նաև կոչ է արել բնակիչներին հրաբխից հեռու մնալ առնվազն վեց կիլոմետր և կրել դիմակներ՝ հրաբխային մոխրից պաշտպանվելու համար։

Վնասների կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն ստացվել։

Հունիսին հրաբխի ժայթքումից հետո չեղարկվել էին դեպի Բալի և Բալիից տասնյակ չվերթեր։ Հրաբխային մոխիրը թափվել էր հրաբխի շրջակայքում գտնվող մի քանի համայնքների վրա՝ ստիպելով տարհանել առնվազն մեկ գյուղի բնակիչներին։

Հազարավոր կղզիներից բաղկացած Ինդոնեզիային հատուկ է սեյսմիկ և հրաբխային ակտիվությունը՝ Խաղաղօվկիանոսյան «Հրե օղակի» վրա գտնվելու պատճառով։

Հայերեն Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին