Աշխարհ

Ճապոնիայի հարավ-արևմուտքում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի հարավ-արևմուտքում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում Տոկարա կղզիների շղթայի մոտ հուլիսի 5-ին տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Kyodo News-ը։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ցունամիի վտանգ չի արձանագրվել։ Այնուամենայնիվ, գործակալությունը զգուշացրել է բնակիչներին՝ սպասվող ուժեղ ստորգետնյա ցնցումների պատճառով հնարավոր շինությունների փլուզման և սողանքների վտանգի մասին:

Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունն աճել է վերջին շաբաթներին։ Հունիսի 21-ից մինչ օրս Տոկարա կղզիներում և հարակից տարածքներում գրանցվել է ավելի քան 1000 ցնցում, որոնցից որոշների ուժգնությունը հասել է 5.5 մագնիտուդի։ 5.0 մագնիտուդով երկրաշարժեր են արձանագրվել նաև հուլիսի 1-ին և 3-ին։

Տարածաշրջանի Ակուսեկի կղզուց արդեն տարհանվել է մոտ 12 բնակիչ։ Կղզու ընդհանուր բնակչությունը կազմում է 89 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում