Մշակույթ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաների համար մշակութային սոցիալական ծրագիր է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաների համար մշակութային սոցիալական ծրագիր է իրականացվել

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաներ հնարավորություն ունեցան այցելելու մշակութային օջախներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ծրագրի նպատակը երեխաների շրջանում հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրության մեծացումն ու ազգային արժեքներին ծանոթացումն է: Միջոցառումների ընթացքում երեխաներն այցելել են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններ, ծանոթացել հայազգի մեծանուն արվեստագետների կյանքին ու ստեղծագործական աշխարհին: Միջոցառումների ընթացքում երեխաներին ուղեկցել են համապատասխան մասնագետներ: 

Ըստ աղբյուրի՝ սոցիալական նշանակության այսպիսի միջոցառումները լինելու են շարունակական: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում