ԱԺ-ն հայտարարություն է ընդունել բռնությամբ իշխանությանը տիրանալու անթույլատրելիության վերաբերյալ

5 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը հուլիսի 3-ի նիստում ընդունեց «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարությունը։ Փաստաթուղթը ԱԺ-ն ընդունեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարության նախագիծը խորհրդարանում ներկայացրեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որում նշված է․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,

Պաշտպանելով Հայաստանի Հանրապետության

տարածքային ամբողջականությունը,ինքնիշխանությունը և վերահաստատելով իր հավատարմությունը իրավունքի գերակայության ևսահմանադրական կարգի սկզբունքներին,

Հիմնվելով ժողովրդավարության և մարդու իրավունքների համամարդկայինարժեքների վրա, հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետության սահմանադրությանանխախտ դրույթին, համաձայն որի իշխանությունը պատկանում է ժողովրդին ևձևավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ,

Մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը և բռնության ցանկացած ձև քաղաքականպայքարում և հանրային կյանքի կազմակերպման մեջ,

Հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՀՀ ստանձնած միջազգայինպարտավորությունները,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝

1․Խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանություններիդեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեցՀայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2025թվականի հունիսին:

2. Ահաբեկչության և Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված

ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայնՀայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների:

3. Ահաբեկչությունը և բռնության ճանապարհով պետական իշխանությանըտիրանալու փորձերը ուղիղ հարված են Հայաստանի Հանրապետությանինքնիշխանությանը և ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելուՀայաստանի ժողովրդավարական ինստիտուտները և հարվածելու պետությանդիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին և արտաքին սպառնալիքներՀայաստանի Հանրապետության և ՀՀ ժողովրդի համար:

4. Բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք

Հայաստանի Հանրապետությունում ծավալում են քաղաքական

գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչությանփորձը և երկրում ռազմական հեղաշրջման կամ որևէ այլ բռնի եղանակովսահմանադրական կարգի տապալման բոլոր կոչերը: Ահաբեկչությանարդարացման յուրաքանչյուր դրսևորում ուղղված է ՀայաստանիՀանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ևժողովրդի՝ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու

սահմանադրական իրավունքի դեմ:

5. Անընդունելի ենք համարում Հայաստանում սահմանադրական կարգի

տապալման և ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներգրավման փորձերը։

Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգևոր մթնոլորտը խաթարողանձանցից, իսկ Եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը՝հավատացյալների հոգևոր կարիքների սպասարկմանը:

6. Խիստ մտահոգիչ և դատապարտելի են Հայաստանի Հանրապետությաննախկին ղեկավարների nɩ նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունըարդարացնող կամ աջակցող հայտարարությունները: Նրանք քաղաքականպատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար: Որևէ պատճառ կամ նեղ քաղաքական նպատակ չի կարող արդարացնել զինվածխմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու և երկրում

սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը։

7. ՀՀ Ազգային ժողովը որպես Հայաստանի ժողովրդի առաջնային մանդատովօժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ է անում բոլոր քաղաքականուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ևքաղաքացիներին՝ դատապարտել ահաբեկչությունը և բռնության միջոցով պետականիշխանության զավթման փորձերը, աջակցել ՀՀ օրինական իշխանություններին իրենց սահմանադրականպարտականությունների կատարման մեջ, նպաստել ազգային համերաշխությանը և պետական ինստիտուտների ամրապնդմանը»։

Որոշումն ընդունվեց 57 կողմ ձայնով։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին նիստը։

Հայերեն English Русский

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ