Աշխարհ

Պակիստանում առնվազն 16 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Պակիստանում առնվազն 16 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Agence France-Presse լրատվական գործակալությունը։

«Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով մեքենայով մխրճվել է զինվորների շարասյան մեջ», - գործակալությանը հայտնել է տեղական վարչակազմի ներկայացուցիչը:

Ոստիկանությունից լրատվամիջոցին փոխանցել են, որ պայթյունից տուժել է 29 մարդ, այդ թվում՝ 6 երեխա։ Փլուզվել է նաև երկու տան տանիք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում