Տնտեսություն

Վերջին 3 օրում կոնյակով բեռնված 69 մեքենա դուրս է եկել վրացական Գեզի մաքսակետից. ՀՀ էկոնոմիկայի նախարար

2 րոպեի ընթերցում

Վերջին 3 օրում կոնյակով բեռնված 69 մեքենա դուրս է եկել վրացական Գեզի մաքսակետից. ՀՀ էկոնոմիկայի նախարար

Վերջին 3 օրում վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված 69 բեռնատար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Վրացական կողմի հետ աշխատանքները շարունակվում են՝ տեմպի արագացման շուրջ»,-ընդգծել է Պապոյանը։

Նշենք, որ հայկական կոնյակ և այլ ալկոհոլային խմիչքներ արտադրող և Ռուսաստանի Դաշնություն ու Բելառուս արտահանող ընկերությունների ներկայացուցիչները դեռս մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է առաջացնում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ 

Նրանք նշում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննության են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են լինում շաբաթներ շարունակ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ 

Թեմայի շուրջ վրացական կողմի հետ մի քանի շփումներից հետո ՀՀ Էկոնոմիկայի նախարարը հունիսի 23-ին հայտարարել էր, որ Վրաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և վրացական Գեզի մաքսային տերմինալից այդ օրը բաց է թողնվել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենաբաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, այնուհետև բաց կթողնվի ևս 24 մեքենա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում