Ջարդ, պայթյուններ, քաոսի ստեղծում. մանրամասներ Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններից

5 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեն հրապարակել է «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների և ղեկավարների կողմից ահաբեկչություն կատարելու և իշխանությունը յուրացնելու նախապատրաստման փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ձայնագրություններից կարելի է ենթադրել, որ դրանցում հնչում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձայնը, ինչպես նաև՝ շարժման այլ մասնակիցների հայտարարություններ։   

Դրանցում նկարագրվում են տարբեր մեթոդներ, որոնք միտված են պետական համակարգը կաթվածահար անելուն, քաոս ստեղծելուն, իշխանափոխություն իրականացնելուն՝ խոշոր փողոցներ փակելուց մինչև պայթյուններ, տեխնիկական խափանումներ ու համակարգերի կաթվածահարում։

Մասնավորապես, ձայնագրություններում նշվում է․ «Արդարադատության նախարարության սայթերն են, սաղ պիտի ջարդենք… կառավարության սայթի գլխին Նիկոլի նկարն ա՝ սատանայի պոզերով»։  

«ԱԺ-ի շրջափակում… պայթյուն-մայթյուն և այլն ու սկսում ա, պետք է սրանց ջարդել և ամեն ինչ վերջացնել»։

«Մենք 25 հոգանոց խմբերով կլինենք… խմբերը, որ կլինեն, իրանք իրանց մեջ էլ 8-8 հոգանոց կլինեն… սիստեմ լինի՝ տակինը հստակ, գործողուղությունները հստակ… սկսեց պիտի չավարտվի մինչև որ վերջանա»։

Մի այլ ձայնագրությունում շարժման անդամներից մեկը խոսում է քաոսի մթնոլորտ ստեղծելու, ավտոմեքենաներ վառելու, խանութներ ջարդելու և իշխանության հակազդեցությունը խաթարելու մասին՝ շեշտելով, որ ամբողջ գործընթացը պետք է տևի ընդամենը մեկ օր, լինի կենտրոնացված, համակարգված և բռնի։

Ձայնագրություններից մեկում էլ ենթադրաբար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասում է. «Մենք դրել ենք բանի վրա՝ համոզենք, քարոզենք, երկու հոգու պատի տակ գյուլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտը, պրծավ՝ գնաց, սաղ բնաջնջվում են։ Գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»։ 

Մեկ այլ ձայնագրությունում խոսակցության մասնակիցների մեկն ասում է. «Պետք ա բան անել, ինչ ա անունը՝ վառել էլի մարդկանց մեջ էտ ճրագը, որ իրանք էլ հասկանան, չէ, ընկեր, մենք էլ ենք մասնակից պրոցեսի։ Էս անասուն ազգը, խորը անասուն ազգն ամեն ինչում ուզում ա լինի սեփականատեր, և հիմնադիր, դրա համար պետք ա ասել՝ ախպեր, պրոցեսի համահիմնադիրը դու ես, նաև քո ձայնը լսվել ա։ Արթուրի ասած՝ դա տեխնոլոգիա ա, դա պետք ա կիրառվի»։ 

Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հրապարակել է ձայնագրություններից մի քանիսը՝ առանձին-առանձին անդրադառնալով դրանցում հնչող հայտարարություններին. 

«Թե ինչպես էր «սրբազանը» կաթվածահար անում ՀՀ պետական կառավարման համակարգը։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ և Սամոյի աջակցությամբ․․․»,- գրել է վարչապետը։

«Թե ինչպես էր «սրբազանը» պայթեցնում, ջարդում, մեռցնում, ինչպես պատերազմի ժամանակ․անշուշտ Կտրիճի օրհնությամբ և սամոների աջակցությամբ․․․»,- ասվում է վարչապետի մեկ այլ գրառման մեջ։

«Թե ինչպես էր «սրբազանը» պատերի տակ գյուլլում, գնդակահարում․ անշուշտ, Կտրիճի «օրհնությամբ» և սամոների աջակցությամբ»,- ասված է վարչապետի՝ ձայնագրություններից մեկին առնչվող ևս մեկ գրառման մեջ։

Փաշինյանն այս թեմայով նաև չորրորդ գրառումն է արել՝ տեղադրելով նաև գրառմանն առնչվող ձայնագրությունը։

«Թե ինչպես է «սրբազանը» տիրապետում ինչպես իրենք են ասում «անասուն ազգին եւ էշերին» ոտքի հանելու տեխնոլոգիաներին։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ եւ սամոների աջակցությամբ»,- գրել է Փաշինյանը։

Նշենք, որ      ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։ Նշվում է, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։

 

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ