Մերձավոր Արևելք

Իսրայելը կանգ չի ​​առնի և կհաղթի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու

1 րոպեի ընթերցում

Իսրայելը կանգ չի ​​առնի և կհաղթի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ երկիրը պետք է ավարտի «իրանական առանցքի» դեմ արշավը, հաղթի ՀԱՄԱՍ-ին և վերադարձնի  բոլոր պատանդներին՝ թե՛ կենդանի և թե՛ մահացած։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բենիամին Նեթանյահուն ասել է հրեական ազգին ուղղված տեսաուղերձում, որը տարածվել է X-ի նրա էջում։

«Մեր ուշագրավ նվաճումներից անկախ` մենք չենք հանգստանալու, մենք կհաղթենք ՀԱՄԱՍ-ին և կազատենք բոլոր պատանդներին», - ասել է Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ «Իրանի դեմ «Արթնացող առյուծ» գործողության 12 օրվա ընթացքում մենք պատմական հաղթանակ ենք տարել, և այս հաղթանակը կմնա սերունդներ շարունակ»։

Նա իր գոհունակությունն է հայտնել մեկ հարվածով Իրանի ավագ հրամանատարությանը, այդ թվում՝ երեք շտաբի պետերին և շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Իրանի միջուկային ոլորտի առաջատար գիտնականներին վերացնելու հանգամանքի առիթով։ 

«Առանց Գազայում, Լիբանանում, Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի մեծ նվաճումների՝ մենք չէինք կարողանա հասնել Թեհրան», - նշել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում