Էրդողանը Հաագայում հանդիպել է Թրամփի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հաագայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:  

Նախագահների միջև բանակցությունները տեղի են ունեցել մամուլի համար փակ ռեժիմով:

Հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ 

Հանդիպման ժամանակ  Էրդողանը նշել է, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի և ներդրումների ոլորտում։  

Թուրքիայի նախագահի խոսքով՝ համագործակցության զարգացումը, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում, կնպաստի 100 միլիարդ դոլարի ընդհանուր առևտրային ծավալի նպատակին հասնելուն։ 

Էրդողանը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև Թրամփի ջանքերի շնորհիվ ձեռք բերված հրադադարը։ Նա մաղթել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մշտական ​​լինի և ընդգծել է սերտ երկխոսության կարևորությունը՝ Գազայում մարդասիրական ողբերգության արագ ավարտի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման համար։ 

Հայերեն English Español Français ქართული Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին