Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ՊԵԿ նախագահը Թբիլիսիում պայմանավորվածություններ են ձեռք բերել հայկական կոնյակի արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ՊԵԿ նախագահը Թբիլիսիում պայմանավորվածություններ են ձեռք բերել հայկական կոնյակի արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ

ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հունիսի 23-ին գործուղվել են Թբիլիսի, որտեղ վրացական կողմի հետ կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից նույն օրը բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։

Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով (հայկական բրենդի) բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։

Միևնույն ժամանակ, հայկական կողմից կապահովի շշալցված կոնյակով բեռնված մեքենաների անխոչընդոտ տրանզիտային ելքը դեպի Վրաստան։

Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ այսուհետ հայկական շշալցված կոնյակի (հայկական բրենդիի) արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։

Բանակցությունների արդյունքների և հետագա քայլերի վերաբերյալ մանրամասները գործարար համայնքին կներկայացվեն աշխատանքային կարգով։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում