Քաղաքականություն

Փաշինյանը հույս է հայտնել, որ Էրդողանի հետ սպասվող հանդիպումը նոր ազդակ կհաղորդի հայ-թուրքական հարաբերություններին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը հույս է հայտնել, որ Էրդողանի հետ սպասվող հանդիպումը նոր ազդակ կհաղորդի հայ-թուրքական հարաբերություններին

Հայաստանի վարչապետի աշխատակազմը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների՝ Ստամբուլում կայացած հանդիպումից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։ 

Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։Երկրի ղեկավարի խոսքով՝ այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, իսկ ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ Միաժամանակ, վարչապետ Փաշինյանը շեշտել է Թուրքիայի հայ համայնքի դերը՝ միջպետական հարաբերությունների հաստատման և երկխոսության խորացման գործընթացում։

Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են այսօրվա այցին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին, տարածաշրջանային զարգացումներին, «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը և մի շարք այլ թեմաների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում