Երևանի քաղաքապետարանն աջակցում է զինհաշմանդամություն ունեցող անձանց

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը  «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Ծրագրի շահառուներից շուրջ 200-ը ստացել է հոգեբանական օգնություն, իսկ 18-ը՝ բնակարանային պայմանների բարելավում: 

Ծրագրի իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 28 մլն դրամ:

Հայերեն فارسی