1 րոպեի ընթերցում
Ազգային ժողովը հունիսի 20-ի նիստում սկսել է քննարկել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։
Թեկնածուի կենսագրությունը պատգամավորներին ներկայացրեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը հայտնել էր, որ Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու անդամի մանդատը՝ հաջողություն մաղթելով Զեյնալյանին հետագա գործունեության ընթացքում։