Վարչապետը չի բացառում, որ ՌԴ-ում կան որոշակի շրջանակներ, որոնք Հայաստանում հիբրիդային գործողությունների հետևում են կանգնած

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք Հայաստանի ներսում հիբրիդային գործողությունների ու պատերազմի հետևում են կանգնած։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ խոսելով այն մասին, որ իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ Սամվել Կարապետյանի՝ նախօրեին արված հայտարարությունը գնահատում են որպես ՌԴ-ից Հայաստանի իշխանության դեմ տարվող հիբրիդային պատերազմ։  

Վարչապետը նշել է, որ ինքը փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության նախագահի և կառավարության ղեկավարի հետ։ 

«Ես չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ ՌԴ կառավարությունից  կարող է Հայաստանի դեմ նման գործողություն տեղի ունենալ,  բայց չեմ բացառում և մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում, այնուամենայնիվ, կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների և պատերազմի հետևում են կանգնած։ Ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ։ Ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան շրջանակներ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 

Նա, միաժամանակ, համոզմունք է հայտնել, որ Հայաստանն ունի բոլոր կարողություններն ու հնարավորությունները՝ կառավարելու այդ հիբրիդային ռիսկերը և ոչ միայն դրանք։ 

Հայերեն English Español Русский 中文

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը

Հայաստանի համար պղինձը նույն նշանակությունն ունի, ինչ որոշ երկրների համար՝ նավթը․ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների բաժնի վարիչ

ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,6 միլիարդ դրամ

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters