Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու է որոշել Արմեն Աբազյանին ազատել ԱԱԾ տնօրենի պաշտոնից

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Արմեն Աբազյանին ՀՀ ազգային անվտանգության տնօրենի պաշտոնից ազատելու պատճառի մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասել է, որ Արմեն Աբազյանը իր վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում։ «Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ, և ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի փոքր հանգստանա, որովհետև 5 տարի լարված պայմաններում աշխատելը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում, կարծում եմ, հասկանում եք, որ հեշտ չէ»,- նշել է Փաշինյանը։ 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Արմեն Աբազյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի տանը իրականացված գործողությունների հետ՝ Փաշինյանն ասել է. «Գիտեք, Ձեր նշած հանգամանքների հետ ուղղակի կապ ունեն իմ  նշած հանգամանքները, իսկ ընդհանրապես ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես նրա հետ, ինչ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային անվտանգությանը»։ 

Հարցին, թե Արմեն Աբազյանը հրաժարվե՞լ է որևէ հանձնարարություն կատարել, Փաշինյանն ասել է, որ չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իր որևէ հանձնարարություն կատարելուց։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը հունիսի 18-ին ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։ 

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում