Իրանն ու Հայաստանը պետք է ընդլայնեն ռազմական համագործակցությունը հնարավոր հարձակումներին հակազդելու համար. իրանցի վերլուծաբան

2 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, վերլուծաբան Էհսան Մովահեդիանը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ֆոնին գնահատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը։  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում իրանցի փորձագետն այդ սցենարը հավանական է համարել այն դեպքում, եթե Իսրայելը Իրանից ստացած հարվածների հետևանքով հայտնվի ճնշման տակ և վտանգ տեսնի իր գոյության համար։ 

«Եթե ​​Իսրայելը մեծ ճնշման տակ լինի իրանական մահացու հարձակումների պատճառով և տեսնի, որ իր գոյությունը վտանգված է, ապա, հավանաբար, կխրախուսի Ադրբեջանին և Թուրքիային հարձակվել Հայաստանի հարավի վրա՝ Սյունիքը գրավելու և Իրանն աշխարհաքաղաքականորեն շրջապատելու համար, որպեսզի կարողանա հաջորդ փուլում պատրաստվել Իրանի դեմ ուղղված ոտնձգությունների և սահմանափակ ցամաքային հարձակումների։ Իսրայելն Ադրբեջանում ունի խորը ռազմական, անվտանգության և հետախուզական ներկայություն, իսկ Զանգելանում և Ֆիզուլիում գտնվող երկու ռազմական օդանավակայանները բավարարում են Իսրայելի լոգիստիկ կարիքները՝ Իրանի վրա  հարձակվելու համար։ Հետևաբար, լուրջ վտանգ է սպառնում Հայաստանին և Իրանին, և երկու երկրները պետք է պատրաստ լինեն դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքներին»,- ասել է նա։

Փորձագետի խոսքով՝ Իրանն ու Հայաստանը պետք է ընդլայնեն իրենց ռազմական, հետախուզական և պաշտպանական համագործակցությունը՝ այս հնարավոր հարձակմանը հակազդելու համար։  

Հայերեն English فارسی Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան