ՀՑԹԻ-ում ցեղասպանագետներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության պատմական, իրավական և մարդասիրական ասպեկտներին

3 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) վերջին շաբաթվա ընթացքում կազմակերպված երեք գիտական բանախոսությունների ընթացքում  ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներն անդրադարձել են միջազգային իրավունքին, Հայոց ցեղասպանության պատմական, իրավական և մարդասիրական ասպեկտներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: 

Թանգարանից նշում են, որ հունիսի 7-ին բանախոսությամբ հանդես է եկել Ռեգենսբուրգի Լայբնիցի անվան Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի (IOS) գիտաշխատող և ՀՑԹԻ-ի Հայոց ցեղասպանության իրավական ուսումնասիրությունների բաժնի հրավիրյալ ավագ գիտաշխատող, Արթուր Սիմոնյանը։ 

«Միջազգային իրավունքի պատմության հետխորհրդային քաղաքականությունը» խորագրով բանախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրավունքի ձևավորման ու զարգացման հիմնական փուլերին՝ հատուկ ուշադրություն դարձնելով հետխորհրդային շրջանում դրա մեկնաբանություններին և կիրառման մեթոդաբանությանը։ Ա. Սիմոնյանը փաստել է, որ սովետական կարգի փլուզումից հետո իրավաբանական միտքը տարածաշրջանում հիմնականում որդեգրել է եվրոպակենտրոն մոտեցումներ՝ առանց դրանք համարժեք կերպով ներմուծելու տեղական իրավական մշակույթ և քաղաքական իրողություններ։ Այս մեթոդաբանական կախվածությունը, ըստ նրա, հաճախ հանգեցրել է իրավական համակարգերի միակողմանի արդիականացմանը՝ անտեսելով սովետական իրավական ժառանգության վերաիմաստավորման հնարավորությունները։ 

Հունիսի 11-ին բանախոսությամբ է հանդես եկել Կալիֆոռնիայի Դեյվիսի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ծրագրի հիմնադիր-տնօրեն պրոֆեսոր Քիթ Դեյվիդ Ուոթենպոն՝ “The Armenian Genocide and American Humanitarianism” («Հայոց ցեղասպանությունն ու ամերիկյան մարդասիրությունը») թեմայով։ Նա ներկայացրել է ԱՄՆ մարդասիրական արձագանքները Հայոց ցեղասպանության տարիներին՝ կենտրոնանալով հատկապես Մերձավոր Արևելքում իրականացված ծրագրերին, դրանց նպատակների և ներգրավված դերակատարների վրա։

Իսկ հունիսի 12-ին բանախոսությամբ հանդես է եկել Բազելի համալսարանի դոկտոր Աննիկա Թոռնեն, որի ելույթը վերնագրված էր “The Escape Route through Dersim during the Armenian Genocide” («Հայոց ցեղասպանության տարիներին Դերսիմով անցնող փրկության ճանապարհը»)։ Նա քայլ առ քայլ վերլուծել է, թե ինչպես այդ տարածաշրջանը դարձավ ապաստանի վայր հազարավոր հայերի համար: 

Հայերեն

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն