Միացյալ Նահանգներ

Զելենսկին հույս ունի G7-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Թրամփի հետ

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հույս ունի G7-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Թրամփի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախատեսում է հաջորդ շաբաթ Կանադայում մասնակցել «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին և հույս ունի դրա շրջանակում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Զելենսկին ասուլիսում ասել է, որ նախատեսում է քննարկել Ուկրաինային շարունակական աջակցությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Կիևի վերակառուցման ջանքերի համար հետագա ֆինանսավորման հարցն առաջիկա գագաթնաժողովի ընթացքում։

«Հուսով եմ, որ մենք (Թրամփի հետ) զրույց կունենանք G7 գագաթնաժողովի շրջանակում: Եվ, հուսով եմ, որ եթե մինչ այդ որոշումներ չընդունվեն, ես կկարողանամ գոնե պատկերացում կազմել, թե որքան մոտ ենք մենք այդ որոշմանը»,–ասել է Զելենսկին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում