Կառավարության նիստում մանրամասներ են ներկայացվել Հայաստանում ԱԲ տվյալային խոշոր կենտրոնի կառուցման ծրագրից

3 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է ապահովել մինչև 100 մեգավատտ հզորությամբ էլեկտրաէներգիայի մատակարարում՝ Firebird և NVIDIA ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ նախատեսվող արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի համար, որի ներդրումների չափը գնահատվում է առնվազն 500 միլիոն ԱՄՆ դոլար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հունիսի 12-ի նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վստահ ենք, որ համապատասխան ծավալի էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություններ ունենք։ Ի սկզբանե այդ հաշվարկները դրված են եղել այս նախագծի հիմքում»,- ասաց Փաշինյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի տեխնոլոգիական բնույթը՝ նշելով, որ այն իրականացվում է սփյուռքահայ գործարարների՝ Ռազմիկ Հովակիմյանի, Նուբար Աֆեյանի և NVIDIA փոխնախագահ Ռև Լիպարիտյանի ակտիվ մասնակցությամբ։ 

«Խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որ Firebird-ը պետք է ձեռք բերի NVIDIA ընկերությունից, որն այս պահի դրությամբ աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիան է համարվում։ Պրոցեսորները, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով։ Սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցել և՛ Հայաստանյան տնտեսությանը, և՛ աշխարհի տարատեսակ ընկերությունների տեխնոլոգիական ընկերությունների, որոնք հիմնականում նորարարություններով են զբաղվում»,– նշեց Հայրապետյանը։

Նախարարի խոսքով՝ արդեն մի քանի խոշոր ընկերություններ հայտնել են հետաքրքրվածություն՝ օգտվելու տվյալ կենտրոնի cloud ծառայություններից, ինչը ամրապնդում է նախագծի իրատեսականությունը։ 

«Այս պահին չունենք վերջնական որոշում մեր ներգրավվածության ձևաչափի մասին, սակայն ծրագրի իրագործումը՝ որպես փաստ, արդեն հաստատվել է թե՛ Firebird-ի, թե՛ NVIDIA-ի կողմից»,- ասաց Հայրապետյանը։

Վարչապետ Փաշինյանն իր հերթին ընդգծեց նաև ներդրումային նախագծի հնարավոր տեղակայումը Ակադեմիական քաղաքի տարածքում՝ նշելով, որ դա կստեղծի կրթական և տեխնոլոգիական սիներգիա։

«Առաջարկել եմ, որ մեր գործընկերները քննարկեն նաև այս ներդրումային ծրագիրը իրականացնել Ակադեմիական քաղաքի տարածքում, որտեղ մենք բավականին մեծ տարածքներ և հնարավորություններ ունենք, և նաև ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքը մեծ թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կարիք է ունենալու», -ասաց վարչապետը։

Բարձր տեխնոլոգիաներ

Հայաստանում կկառուցվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 գործարան. տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը

 

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան