ԱՄՆ-ն մինչև սեպտեմբերի 30-ը կփակի արտասահմանում USAID-ի ներկայացուցչությունները. The Guardian

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների վարչակազմը մինչև սեպտեմբերի 30-ը կփակի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) բոլոր արտասահմանյան ներկայացուցչությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Guardian թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության փաստաթուղթը:

Պարբերականի  տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «կարգադրել է վերացնել գործակալության ամբողջ միջազգային հաստիքները՝ արտասահմանյան օգնության ծրագրերի վերահսկողությունը փոխանցելով անմիջականորեն Պետքարտուղարությանը»: Ղեկավար հրահանգը վերաբերում է USAID-ի հարյուրավոր աշխատակիցների ամբողջ աշխարհում, ներառյալ դիվանագիտական ​​ծառայության աշխատակիցները, կապալառուները և տեղական անձնակազմն ավելի քան 100 երկրում:

Փետրվարի 3-ին ԱՄՆ վարչակազմը, փաստորեն, դադարեցրել է  USAID-ի գործունեությունը։ Մարտի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նշանակվել էր USAID-ի ժամանակավոր ղեկավար, հայտնել է, որ կառավարությունը ստուգման արդյունքներով դադարեցրել է USAID-ի ծրագրերի 83%-ը: 

Դրա փոխարեն ԱՄՆ պետքարտուղարությունը կհիմնի 2,9 միլիարդ դոլար բյուջեով A1OF հատուկ հիմնադրամը, որը, Ռուբիոյի խոսքով, արագ կարձագանքի ճգնաժամերին, ակտիվորեն կփոխգործակցի կարևոր գործընկերների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը և Հորդանանը, կաջակցի հայրենադարձության անհրաժեշտ ջանքերին և կդիմակայի ռազմավարական սպառնալիքներին անմիջական մրցակիցների կողմից, ինչպիսին է Չինաստանը:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը