Գեղարքունիքում շենքերից մեկում պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 9 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այս պահի դրությամբ տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հըայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հունիսի 11-ին առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհ:
Կարդացեք հոդվածը` Русский