Իրավունք

Դատարանը վերացրեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀ-ից բացակայելու արգելքը

2 րոպեի ընթերցում

Դատարանը վերացրեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀ-ից բացակայելու արգելքը

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ «Իսակովի պողոտայի» հողատարածքի գործով դատական նիստը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը փոխեց Սերժ Սարգսյանի խափանման միջոցը՝ վերացնելով երկրից բացակայելու արգելքը ու որպես խափանման միջոց ընտրելով գրավը՝ 5 մլն դրամի չափով։ 

«Գրավի գումարը եռօրյա ժամկետում ենթակա է վճարման դատարանի դեպոզիտ հաշվին։ Գրավը կիրառված համարել գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը դատարան ներկայացնելու պահից։ Մյուս խափանման միջոցները կքննարկենք արդեն համապատասխան հերթականությամբ»,- նշեց դատավոր Արամ Գրիգորյանը։ 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմը հայտնեց, որ պատրաստ է դատարանին և հանրային մեղադրողին գրավոր ներկայացնել նաև քրեական հետապնդումը դադարեցնելու կամ գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը, որպեսզի դատական հաջորդ նիստն անցնի ավելի արդյունավետ։  

Դատավոր Գրիգորյանը հայտնեց, որ գնալու է արձակուրդ, ուստի առաջարկեց փոխել նախապես հաստատված հաջորդ դատական նիստերի օրերը։ Որոշվեց, որ դատական հաջորդ նիստերը կայանալու են օգոստոսի 26-ին և սեպտեմբերի 2-ին։  

Քրեական գործը, որի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Սերժ Սարգսյանին, վերաբերում է Իսակովի պողոտայի հողերի օտարմանը։ Մասնավորապես, Իսակովի պողոտայում գտնվող, ՊՆ հաշվեկշռում գտնվող 11 հա հողատարածքն, ըստ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի, օտարվել է 2005-2006 թվականներին, երբ ՀՀ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր։ Ըստ քրեական գործի՝ այս հողերն իբրև օտարվել են շուկայականից էականորեն ցածր գնով ուղղակի վաճառքով: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում