Իդրամը՝ էլեկտրոնային առևտրի զարգացման համագործակցության պանելային քննարկման մասնակից

4 րոպեի ընթերցում

Առցանց առևտրի զարգացմանը զուգահեռ ներդրվում են նաև վճարման նոր եղանակներ՝ ձևավորելով նորարարական և հարմարավետ ֆինանսական էկոհամակարգ։ Հայաստանում այս փոփոխությունների առաջամարտիկներից է Իդրամ ընկերությունը։

Իդրամը մասնակցում էր Երևանում անցկացվող Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովին, որտեղ քննարկվող հիմնական թեմաներից մեկը էլեկտրոնային առևտրի զարգացման ճանապարհին փոխգործակցության կարևորությունն էր։

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշել է, որ ընկերությունն այս պահին ներկայացված է ավելի քան 25․000 առևտրային կետերում, որոնցից 1000-ից ավելին էլեկտրոնային առևտրի հարթակներ են՝ թե՛ հայկական, թե՛ միջազգային․ «Դասական բանկային էքվայրինգին փոխարինելու են գալիս ավելի ճկուն և ընդգրկուն լուծումներ, օրինակ՝ Իդրամի Checkout-ը։ Այն առաջարկում է մուլտիֆունկցիոնալ լուծումներ, որտեղ վճարողը կարող է Իդրամի միջոցով կոնկրետ հարթակին կցել և՛ բանկային քարտը, և՛ հաշիվը, նաև BNPL (Buy Now Pay Later)-ը՝ «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» տարբերակը և այլ լուծումներ», - ասել է նա։   

Իդրամի Checkout-ի միջոցով անձը վաճառակետի կայքում հնարավորություն է ստանում վճարել կա՛մ banking.idram.am հարթակի միջոցով, կա՛մ վճարել՝ սքանավորելով կայքում ձևավորված QR կոդը իր Idram&IDBank հավելվածով։ Իսկ որևէ առցանց խանութի հավելվածով վճարում կատարելիս անձը ընտրում է վճարել Իդրամով տարբերակը, ինչից հետո ավտոմատ բացվում է Իդրամի հավելվածը՝ վճարման էջով, որտեղ ընդամենը պետք է ընտրել վճարման աղբյուրն ու վճարել։

Wildberries–ի միջազգային զարգացման տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը էլեկտրոնային առևտրի զարգացման գործում կարևոր է համարում վճարային հարթակների դերը.

«Սա այն ոլորտն է, որտեղ զարգացումն անընդհատ է։ Այսինքն՝ ամեն օր հայտնվում են նոր լուծումներ, որոնք պետք է ներդնել, զարգացնել և կիրառել: Մենք արդեն ապահովում ենք մեր գնորդների համար այն հնարավորությունը, որ նրանք կարող են պատվիրել ապրանքը և տեսնել գինը այն արժույթով, որը հարմար է իրենց, և վճարել նույն արժույթով՝ առանց մտահոգվելու տրանզակցիաների մանրամասներով», - ասել է նա։

Հայաստանում Վայլդբերիզը համագործակցում է նաև Իդրամի հետ:

Իդրամի առաջարկած լուծումները ոչ միայն ավելի արագ են, այլև՝ մատչելի։ Օգտվելով Rocket Line թվային ապառիկից՝ վաճառողներն ու գնորդները կարող են ավելացնել իրենց վաճառքի և գնումների ծավալները։

«Իդրամ ունենալը բիզնեսի համար այսօր ժամերի հարց է՝ մի քանի էջանոց API-ի միջոցով։ Ինչպես նաև ներդնելուց հետո արդեն Իդրամով վճարումներ ստանալը և Rocket Line թվային ապառիկով վճարումներ անելը վայրկյաններ է տևում, ինչը հեշտացնում և արագացնում է գործընթացը թե՛ վաճառողների, թե՛ գնորդների համար», - ասել է Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։

Ի դեպ, կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ են ուղղում «Մի դրամի ուժը» բարեգործական նախաձեռնությանը։ Իդրամը փոխում է Հայաստանի առցանց վճարումների մշակույթը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բիզնեսների և սպառողների համար։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ