Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ
1 րոպեի ընթերցում

Երևանում հունիսի 6-ին մեկնարկում է Երևանի միջազգային բալետային փառատոնը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, այդ առիթով հունիսի 6-ին, 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից, բալետային ներկայացումների ավարտից հետո, դեպի մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ:
Կարդացեք հոդվածը` فارسی