Զբոսաշրջիկների հոսքը նվազել է 4.7 տոկոսով. ՀՀ ֆինանսների նախարարը նշեց հիմնական պատճառը

1 րոպեի ընթերցում

2024 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 2 միլիոն 208 հազար մարդ, ինչը 2023 թվականի համեմատ նվազել է մոտ 4.7 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ զբոսաշրջիկների թվի նվազման հիմնական գործոնը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած այցելուների թվի կրճատումը։

«Մեր կանխատեսումներով՝ այս միտումը ժամանակավոր բնույթ է կրում։ Այն պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի քաղաքացիների՝ 2022-2023 թվականներին Հայաստան մեծ ներհոսքի հանգամանքով։ Այժմ նշված գործոնները հետզհետե վերադառնում են իրենց բնական մակարդակներին»,-ասաց Հովհաննիսյանը։

Հայերեն English Español Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը