Աշխարհ

Թաիլանդում հսկայական փիղը մտել է խանութ և բրնձի կրեկերներ ու ձու կերել

1 րոպեի ընթերցում

Թաիլանդում հսկայական փիղը մտել է խանութ և բրնձի կրեկերներ ու ձու կերել

Թաիլանդում հսկայական վայրի փիղը առավոտյան ժամը 3-ի սահմաններում սնունդ փնտրելու նպատակով մտել է խանութ, որտեղ հյուրասիրվելուց հետո հեռացել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է New York Post-ը: 

Տեղացիների շրջանում Պլայ Բիանգ Լեկ անունով հայտնի փղին ֆիքսել է Բանգկոկից հյուսիս գտնվող Պակ Չոնգ քաղաքի խանութի տեսախցիկը։ Տեսանյութում երևում է հսկայական փիղը՝ կանգնած խանութի փոքրիկ միջանցքներում. նրա գլուխը դիպչում է առաստաղին։

Սնունդը զննելուց հետո և նախքան դանդաղորեն դուրս գալը փիղը կուլ է տվել բրնձի կրեկերներ և ձվեր։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տեղացիները սովոր են տեսնել Պլայ Բիանգ Լեկին խանութի կողքով անցնելիս, սակայն նա երբեք չի փորձել մտնել այնտեղ։ Այս անգամ փիղը զարմացրել և անհանգստացրել է բնակիչներին ու խանութի տիրոջը՝ ներս մտնելով։

2023 թվականին փղին նկատել էին ռեստորան ներխուժելիս այն ժամանակ, երբ սեփականատերերը քնած էին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում