Աշխարհ

Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել խորհրդարանում անվստահության քվեից հետո

1 րոպեի ընթերցում

Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել խորհրդարանում անվստահության քվեից հետո

Մոնղոլիայի կառավարության ղեկավար Օյուն Էրդենե Լուվսանամսրայնը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ խորհրդարանում վստահության շուրջ քվեարկության ժամանակ չի կարողացել ապահովել պատգամավորների բավարար աջակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Անհրաժեշտ նվազագույն 64-ից միայն 44 պատգամավոր է քվեարկել ի աջակցություն վարչապետի։

Քվեարկությունը տեղի է ունեցել մի քանի շաբաթ տևած բողոքի ցույցերից հետո, որոնք սկսվել էին վարչապետի որդու կողմից չափազանց շատ ծախսերի մասին հաղորդագրությունների հրապարակումից հետո։

Օյուն Էրդենե Լուվսանամսրայնը Մոնղոլիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 4 տարի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում