Թուրքիա

Ստամբուլում կայանալիք բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները. Քելոգ

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում կայանալիք բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները. Քելոգ

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի անվտանգության խորհրդականները կմասնակցեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հունիսի 2-ին նախատեսված խաղաղության շուրջ բանակցություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը։

«Եվ մեզ հետ կլինի, այսպես կոչված, «եվրաեռյակը»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի անվտանգության խորհրդականները», - նշել է Քելոգը։

Նրա խոսքով՝ Լոնդոնում ավելի վաղ կայացած քննարկումների ընթացքում հենց «եվրաեռյակն» է նպաստել Ուկրաինայի համար դրույթների ձևավորմանը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած Մոսկվայի պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել ճգնաժամի արմատական ​​պատճառների լուծման ուղիների վերաբերյալ Ռուսաստանի հուշագիրը։

Ուկրաինան և Ռուսաստանը մայիսի 16-ին Ստամբուլում խաղաղության շուրջ բանակցություններ են անցկացրել, որտեղ ձեռք բերված համաձայնության արդյունքում կողմերը գերիների փոխանակում են անցկացրել «1000-ը 1000-ի դիմաց» սկզբունքով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում