«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2025
9 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքների։
Առաջին տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Երկրորդ տեղում է Ռիչարդ Կոխի «80/20-ի սկզբունքը»։ Պատկերացրեք, որ արդյունքի 80%-ը կարող եք ձեռք բերել ընդամենը 20% ջանքերով: Առաջին հայացքից անհավանական թվացող, բայց գիտականորեն ապացուցված այս պնդումն է ընկած «80/20 սկզբունքը» գրքի հիմքում, որն ուսումնասիրելով կարող եք բացահայտել գործողությունների, ջանքերի այն չնչին մասը՝ մոտ 20%-ը, որը հանգեցնում է արդյունքների զգալի՝ 80%-ին:
Բեսել վան դեր Կոլկի «Մարմինը ամեն ինչ հիշում է» երրորդ տեղում է։ Տրավման արմատապես փոխում է մարդու ուղեղի կառուցվածքը, խախտում նյարդային համակարգի նուրբ հավասարակշռությունը և մարմնի ֆիզիոլոգիական ռեակցիաները։ Համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբույժ Բեսելվան դեր Կոլկն իր բեսթսելեր աշխատությունում բացատրում է, թե ինչու չեն մոռացվում ցավալի հիշողությունները, ինչպես են դրանք դրսևորվում ֆիզիկական և հուզական խնդիրների տեսքով, և ինչպես կարելի է հաղթահարել դրանց հետևանքները։ Հեղինակն իրական պատմությունների և գիտական հետազոտությունների միջոցով ներկայացնում է նորարար թերապևտիկ մոտեցումներ, որոնք յուրաքանչյուր ընթերցողի կօգնեն վերականգնել հոգեկան ու ֆիզիկական հավասարակշռությունը։
Արա Թադեւոսյանի «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» չորրորդ տեղում է։ «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը 2013-ից 2019-ը թվականներին Հայաստանում Ռուբեն Վարդանյանի ծավալած գործունեության մասին է: Գիրքը ցույց է տալիս Հայաստանի, Արցախի եւ հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի հայացքների էվոլյուցիան՝ բազմաթիվ փաստեր, վկայություններ եւ աշխատանքային փաստաթղթեր հրապարակվում են առաջին անգամ:
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը հինգերորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
Վեցերորդ տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։
Յոթերորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:
Լուիզա Հեյի «Աշխատանք հայելու հետ» գիրքը ութերորդ տեղում է։ Այս գիրքը կօգնի բարելավել ձեր կյանքի որակը և հասնել ներքին ներդաշնակության։ 21 օրվա ընթացքում, գործնական, վարժությունների և աֆֆիրմացիաների միջոցով, դուք կսովորեք՝ զարգացնել ձեր ստեղծագործական ներուժը, հաղթահարել դիմադրությունը՝ դրական փոփոխությունների նկատմամբ, ազատվել անառողջ ինքնաքննադատությունից, բարձրացնել ինքնագնահատականը, նորովի ինքնաարժևորել և ընդունել ձեր անձը, ձեռք բերել ինքնավստահություն, սիրել և խնամքով վերաբերվել ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց, ձերբազատվել սթրեսի մշակման զգացումից, անհիմն վախերից և զայրույթից, ներել հին վիրավորանքները և առաջ շարժվել։
Գրքում նաեւ նորովի են ներկայացվում 2016-2017 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք փաստացի հող նախապատրաստեցին 2018-ի իշխանափոխության համար:
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» իններորդ տեղում է։ «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Դավիթ Մեջլումյանի «Գրողի տարած Մոտիվացիան» տասներորդ տեղում է։ Մեզ անընդհատ գցել են նույն թակարդը` խոստանալով մոտիվացնել գրքով, թրեյնինգով կամ ֆիլմով, իսկ իրականում ոչինչ էլ չեն տվել, որովհետև անհնար է մոտիվացնել որևէ մեկին գրքով կամ թրեյնինգով։ Զուտ հերթական անգամ մեր հաշվին գումար են աշխատել, իսկ մենք գնացել ենք հեշտ պատասխանների հետևից, և արդյունքում կարթը մնացել է հենց մեր կոկորդը։ Կամքի ուժը հիմնազուրկ մի՞ֆ է, իսկ հասարակության վրա թքած ունենալը՝ մոտիվացիայի կորստի գլխավոր պատճառների՞ց։ Հիմա բոլոր այս և այլ կարևոր հարցերի պատասխանները գտնվում են ձեր ձեռքերում, և կարդալով գիրքը՝ միանշանակ կհասկանաք, թե որտեղ էր կորել «Գրողի տարած Մոտիվացիան»:
Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
1 | +4 | ![]() | Ջո Նավարո, «Ես կարդում եմ Ձեր մտքերը» | Դավինչի | 97 |
2 | 0 | ![]() | Ռիչարդ Կոխ, «80/20-ի սկզբունքը» | Դավինչի | 78 |
3 | նոր | ![]() | Բեսել վան դեր Կոլկ, «Մարմինը ամեն ինչ հիշում է» | Newmag | 77 |
4 | 0 | ![]() | Արա Թադեւոսյան, «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» | Մեդիամաքս | 67 |
5 | -4 | ![]() | Ջեյմս Քլիըր, «Ատոմային սովորություններ» | Էդիթ Պրինտ | 53 |
6 | +1 | ![]() | Էրիկ Բեռն, «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» | Դավինչի | 52 |
7 | +3 | ![]() | Նապոլեոն Հիլ, «Մտածի՛ր և հարստացի՛ր» | Զանգակ | 42 |
8 | -5 | ![]() | Լուիզա Հեյ, «Աշխատանք հայելու հետ» | Դավինչի | 40 |
9 | -3 | ![]() | Հեկտոր Գարսիա և Ֆրանսեսկ Միրալես, «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» | Դավինչի | 39 |
10 | * | ![]() | Դավիթ Մեջլումյան, «Գրողի տարած Մոտիվացիան» | հեղ․ հրատ | 34 |
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: