Աշխարհ

Բրունեյի սուլթանը հոգնածության պատճառով հայտնվել է Կուալա Լումպուրի հիվանդանոցում

1 րոպեի ընթերցում

Բրունեյի սուլթանը հոգնածության պատճառով հայտնվել է Կուալա Լումպուրի հիվանդանոցում

Բրունեյի սուլթան Հասանալ Բոլքիահը մայիսի 27-ին հոսպիտալացվել է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի Սրտի ազգային ինստիտուտ՝ հոգնածության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ France24 պարբերականը նշում է, որ այս տեղեկությունը  հաստատել է Մալայզիայի վարչապետը։

Սուլթանը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) այլ ղեկավարների հետ Կուալա Լումպուրում էր ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի, ինչպես նաև Չինաստանի վարչապետ Լի Ցզյանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման համար:

«Նա մի քիչ հոգնած է, այնպես որ, հանգստանում է Սրտի ազգային ինստիտուտում», - մամուլի ասուլիսում ասել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը՝ պատասխանելով սուլթանի հոսպիտալացման հետ կապված հարցին։

Հիվանդանոցից հայտնել են, որ չեն կարող մեկնաբանել իրավիճակը, սակայն Մալայզիայի կառավարության մի աղբյուր ավելի վաղ AFP-ին հաստատել էր սուլթանի հոսպիտալացման մասին լուրը։

78-ամյա սուլթան Հասանալը գահ է բարձրացել 1967 թվականին։ Նա աշխարհի ամենաերկար կառավարող միապետն է և մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում