Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվայում քննարկել է երկկողմ և միջազգային հարցեր

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվայում քննարկել է երկկողմ և միջազգային հարցեր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Մոսկվայում Ռուսաստանի ղեկավարության հետ կայացած բանակցությունների ընթացքում բազմակողմանիորեն քննարկել է երկկողմ և միջազգային հարցեր։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Մենք բազմակողմանիորեն քննարկեցինք երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ», - ասել է Ֆիդանն՝ ամփոփելով իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունները։ 

Նա բանակցությունների օրակարգի շրջանակը որակել է որպես լայն։

Հաքան Ֆիդանը երկօրյա այցով Մոսկվայում է գտնվում մայիսի 26-ից՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ Մայիսի 26-ին Ֆիդանին Կրեմլում ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի հետ, որը գլխավորել է Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 16-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ կայացած բանակցություններում։ 

Ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ շաբաթվա վերջին պլանավորվում է նրա այցը Կիև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում