Եվրոպա

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել 150 միլիարդ եվրոյի անվտանգության հիմնադրամի ստեղծմանը

1 րոպեի ընթերցում

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել 150 միլիարդ եվրոյի անվտանգության հիմնադրամի ստեղծմանը

Եվրամիության խորհուրդը եվրոպական հարցերով նախարարների մակարդակով հավանություն է տվել 150 միլիարդ եվրոյի չափով Անվտանգության գործողություն Եվրոպայի համար (Security Action for Europe- SAFE) հիմնադրամի ստեղծմանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ խորհրդի լեհական նախագահությունը։

«SAFE ծրագիրը վերջապես հաստատվեց։ 150 միլիարդ եվրո պաշտպանական արդյունաբերության զարգացման համար։ Ահռելի հաջողություն Լեհաստանի և լեհական նախագահության համար», - ասվում է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ։

SAFE-ը ԵՄ նոր ֆինանսական գործիք է, որն անդամ պետություններին ԵՄ բյուջեից կտրամադրի վարկեր՝ մինչև 150 միլիարդ եվրոյի չափով։ Սա կօգնի անդամ պետություններին զարգացնել իրենց պաշտպանական կարողությունները ընդհանուր գնումների միջոցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում