Թուրքիա

Թուրքիայի ԱԳ նախարարը Մոսկվայում պլանավորում է հանդիպել Պուտինի, Մեդինսկիի, Նարիշկինի և Լավրովի հետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳ նախարարը Մոսկվայում պլանավորում է հանդիպել Պուտինի, Մեդինսկիի, Նարիշկինի և Լավրովի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ակնկալում է իր Մոսկվա ուղևորության առաջին օրը հանդիպումներ ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր՝ մայիսի 26-ին, Ռուսաստանի Դաշնություն այցի ընթացքում պլանավորում է իր ընդունելությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, հանդիպումներ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ Վաղը (մայիսի 27-ին) հանդիպում է պլանավորվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ», - հայտնել է աղբյուրը։

Նշվում է նաև, որ մայիսի 26-ին Ֆիդանը մտադիր է «հանդիպել Ձեռնարկատերերի ռուս-թուրքական միության տնօրենների խորհրդի անդամների հետ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում