Հայաստանն առաջիկա 5 տարում ձեռք կբերի օդի աղտոտվածության մոնիթորինգի 14 անշարժ և 2 շարժական կայան

2 րոպեի ընթերցում

Պետությունն առաջիկա 5 տարում իրականացվելիք մի շարք  միջոցառումների արդյունքում նախատեսում է Հայաստանում ունենալ օդի աղտոտվածության մոնիթորինգի ժամանակակից համակարգ ու ճշգրիտ տվյալներ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունը հաստատեց Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը: 

«2024 թվականին մենք երկու դիտակայան ենք ձեռք բերել բյուջետային ֆինանսավորմամբ: Դրանք Երևանում տեղադրման փուլում են գտնվում: Ըստ ներկայացվող նախագծի՝ առաջիկա 5 տարում մենք Հայաստանում պետք է օդի 14 անշարժ աղտոտվածության մոնիթորինգի կայաններ ձեռք բերենք: Երևանում անհրաժեշտ է 6 դիտակայան, որից 2–ը ունենք, 3–ի շուրջ մեր միջազգային գործընկերների հետ հիմա աշխատում ենք: Հույս ունեմ՝ 2026–ի սկզբին արդեն ևս 3–ը ձեռք կբերենք: Երևանի համար կմնա 1–ը: Եվս 2 շարժական դիտակայան պետք է ձեռք բերենք, որը որևէ արտակարգ դրության դեպքում կտեղակայվի այդ հատվածում և մոնիթորինգ իրականացնի»,– ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: 

Պետությունը կիրականացնի նաև քիմիական լաբորատորիայի վերազինում, որի օգնությամբ ձեռք կբերվեն օրգանական աղտոտիչների կամ փոշու մեջ ծանր մետաղների առկայության չափի ավելի ճշգրիտ տվյալներ: 

Ծրագրի հաջորդ կետը ռեֆերենս լաբորատորիայի հիմնումն է, որը հնարավորություն կտա հասկանալ մոնիթորինգի համակարգի գործիքների ճշգրտությունը:

«Նաև օրենսդրական նոր նախաձեռնություններով հանդես կգանք: Մասնավորապես, շինհրապարակումներում և հանքարդյունաբերության ոլորտի տնտեսավարողների մոտ փոշեճնշիչ սարքավորումների կարգավորման պահանջը կմտցնենք: Տնտեսավարողները գործունեության ընթացքում պարտավոր կլինեն դա օգտագործել, որի արդյունքում փոշու արտանետման նվազում կունենանք»,–ասաց Սիմիդյանը: 

Ներկայացված միջոցառումների ծրագրով նախատեսվում է նաև Երևանում մեծացնել կանաչ տարածքները: Նախարարի խոսքով՝ այժմ Երևանում:շուրջ 41 հեկտար նոր կանաչ տարածքների հիմնման անհրաժեշտություն կա: 

Հայերեն

Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր շունչ է ստացել. Չեխիայի նախագահ

ՌԴ դեսպանատունը կտրականապես մերժել է Բրիտանիայի մեղադրանքները Լայպցիգում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին Մոսկվայի առնչության մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 03/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 03/09/26

Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Գերմանիան 250 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ էներգամատակարարումն ապահովելու համար

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը ռուսական կողմի մասնակցության հարցը

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները գրեթե լիովին վերականգնվել են

Սեպտեմբերի 1-ը Wildberries-ի գույներով. տոնն ավարտվեց, իսկ դպրոցական զեղչերը շարունակվում են