Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը մայիսի 25-27-ը Մոսկվայում կունենան աշխատանքային քննարկումներ:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մայիսի 25-27-ը նախատեսվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի աշխատանքային այցը Մոսկվա։ Նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքերի փոխանակություն կունենան տարածաշրջանային առանցքային խնդիրների շուրջ՝ կենտրոնանալով Սիրիայի, Լիբիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի զարգացումների վրա։