Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է Արմավիրի մարզի Արգինա համայնքի կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 16-ին այցելել է Արմավիրի մարզի Արգինա համայնք՝ կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ հանդիպելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը բնակիչներին է ներկայացրել Ինտենսիվ այգեգործության ծրագրում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ 0.5֊3 հա ինտենսիվ և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում ծախսերը կփոխհատուցվեն 50֊75 տոկոսի չափով։ Կարկտահարության տեսանկյունից առավել ռիսկային համայնքներում փոխհատուցման չափը պահպանվել է 75 տոկոս, իսկ մնացած բնակավայրերի համար սահմանվել է 50 տոկոս փոխհատուցում։ Անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ծրագրին և պետական աջակցության մյուս ծրագրերին։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում նախարարի տեղակալը նաև պատասխանել է բնակիչների հարցերին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները։

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը