Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինական է

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը համարում է, որ իրենց քաղաքական ուժի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինականության շրջանակներում է:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահից դատախազության կողմից պահանջվող բռնագանձման ենթակա գույքերի վերաբերյալ հարցին: 

Օհանյանը շեշտեց՝ այն, ինչ տիրում է Հայաստանում և ինչպիսի գործընթացներ կան հակակոռուպցիոն ոլորտում, դատաիրավական ոլորտում, տեսանելի են բոլորի համար: Դրանց պատասխանատվության հարցը իրավապահ ոլորտի խնդիրներից է: 

«Այդ հարցերին մեկ անգամ չէ, որ պարոն Քոչարյանը և նրա հարազատները պատասխանել են: Դատաիրավական գործընթացներն ընթանում են: Եթե այնտեղ ինչ–որ խախտումներ կան, դրանց շրջանակներում թող օրինական որոշումներ ընդունեն: Մեզանից ոչ ոք այդ պատասխանատվությունից չի խուսափում»,–ասաց խմբակցության ղեկավարը: 

Անդրադառնալով հարցին, թե իր մոտ կասկած չի՞ հարցում Ռոբերտ Քոչարյանի գույքի օրինականության հարցը՝ Օհանյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ նրանք գործել են օրինականության շրջանակներում և նրանց գործունեությունը, նաև ձեռքբերումներն օրինականության շրջանակներում են»:  

Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ:  

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա