ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայկական ալկոհոլային խմիչքների հետ կապված խնդիրները լուծելու համար կայցելի Վրաստան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անհասկանալի է համարում հայ-վրացական սահմանին հայկական կոնյակի և այլ ալկոհոլային խմիչքների արտահանման համար ստեղծված խոչընդոտներն ու խնդիրները, և այդ հարցերը հասկանալու և խնդիրներին լուծում տալու համար մտադիր է այցելել Վրաստան։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար նշել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Վրաստանի տարածքում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար ստեղծված խոչընդոտներին և խնդիրներին, ինչի հետևանքով հայկական բեռնատարները օրեր շարունակ կանգնած են մնում հայ-վրացական սահմանի անցակետում։ 

Նախարարի խոսքով՝ կոնյակի սպիրտ արտահանող որոշ ավտոմեքենաներ բաց են թողնվել, բայց, ցավոք սրտի, խնդիրը դեռ լուծված չէ։ 

«Այստեղ անկեղծ պիտի լինեմ, պատճառները մեզ համար անհասկանալի են, փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել։ Ուզում եմ նշել, որ ունենք նախնական պայմանավորվածություն, որ առաջիկա օրերին ես կայցելեմ Վրաստան՝ ևս մեկ անգամ հարցերն արդեն տեղում լուծելու, հասկանալու համար»,-նշել է Գևորգ Պապոյանը։ 

Նշենք, որ մայիսի 13-ին տվյալ հարցի առնչությամբ Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացրել։

Ակցիայի ընթացքում ալկոհոլային խմիչք արտադրող և արտահանող ընկերությունների մի քանի ներկայացուցիչներ հյուրընկալվել էին Վրաստանի դեսպանատանը, որտեղ վրացական կողմը նրանց խոստացել էր, որ Թբիլիսին այդ խնդիրների վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։  

Հայերեն ქართული

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը