Մերձավոր Արևելք

Գազայում շուրջ 40 մարդ է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով

2 րոպեի ընթերցում

Գազայում շուրջ 40 մարդ է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով մայիսի 15-ի կեսգիշերից ի վեր զոհվել է 39 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ և կանայք, վիրավորվել են տասնյակ անձինք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

Հարվածների թիրախում են հայտնվել Խան Յունիս քաղաքի բնակելի տները։ Զոհերի թվում է լրագրող Հասան Սամուրը և նրա ընտանիքի մի քանի անդամները։ 

Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ ՀԱՄԱՍ շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Գազայի հատվածում վերջերս տեղի ունեցող կոտորածները և նշելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խաթարում է միջնորդների ջանքերը՝ հասնելու հրադադարի և գերիների փոխանակման շուրջ համաձայնագրի։

Կանադան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը խստորեն քննադատել են Իսրայելին՝ սնունդը որպես պատերազմի զենք օգտագործելու և շաբաթներ շարունակ պաշարված Գազայի հատված օգնության մուտքը կանխելու համար։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով զոհվել է 52 928 պաղեստինցի, վիրավորվել՝ 119 846-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում