Վատիկանում կոնկլավը կշարունակվի. Հռոմի պապ ընտրել չի հաջողվել

2 րոպեի ընթերցում

Մայիսի 8-ին Վատիկանում կշարունակվի կոնկլավը՝ Հռոմի պապի ընտրության գործընթացը։ Մայիսի 7-ին՝ կոնկլավի առաջին օրը, Սիքստինյան կապելլայից սև ծուխ է դուրս եկել, ինչը նշանակում է, որ կարդինալներին չի հաջողվել ընտրություն կատարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Վերջին ժամանակներում առաջին փորձից երբևէ Հռոմի պապ ընտրել չի հաջողվել, այնպես որ, այս արդյունքը միանգամայն սպասելի էր։ Պապի ընտրության երկրորդ օրը, սակայն, վերջնական արդյունք գրանցվել է. այդ օրը կարող է տեղի ունենալ քվեարկության մինչև չորս փուլ։

Գաղտնի քվեարկությանը մասնակցում է 133 կարդինալ 70 երկրից։ 2013 թվականին անցկացված վերջին կոնկլավի ժամանակ քվեարկությանը մասնակցում էր 115 կարդինալ 48 երկրից։ Սա, ըստ Reuters-ի, արտացոլում է, որ 12 տարվա ընթացքում լուսահոգի Հռոմի Ֆրանցիսկոս պապին հաջողվել է ավելի լայն տարածում ապահովել կաթոլիկ եկեղեցու համար։

Արգենտինացի Ֆրանցիսկո պապը, որը մահացել է ապրիլի 21-ին, ընտրվել էր կոնկլավի երկրորդ օրը՝ քվեարկության հինգ փուլից հետո։ Դրանից 8 տարի առաջ Գերմանիայից Բենեդիկտոս 16-րդը նույնպես ընտրվել էր կոնկլավի երկրորդ օրը։

Եթե Սիքստինյան կապելլայից սպիտակ ծուխ դուրս գա, դա կնշանակի, որ կարդինալներն ընտրել են կաթոլիկ եկեղեցու հաջորդ քահանայապետին։ 

Հայերեն English Русский Türkçe

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը