Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պապամոբիլը կդառնա Գազայի հատվածի երեխաների համար շարժական առողջապահական կենտրոն

2 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից օգտագործվող պապամոբիլներից մեկը կվերածվի երեխաների համար նախատեսված շարժական առողջապահական կլինիկայի և կուղարկվի Գազայի հատված։ Սա ապրիլի 21-ին մահացած Հռոմի պապի վերջին ցանկությունն էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Մեքենան, որն օգտագործվել է պապի կողմից 2014 թվականին Սուրբ Երկիր կատարած այցի ժամանակ, կհագեցվի ախտորոշիչ և շտապօգնության բժշկական սարքավորումներով՝ օգնելու երիտասարդ հիվանդներին պաղեստինյան անկլավում, որտեղ առողջապահական ծառայությունները մեծ վնաս են կրել իսրայելական հարձակումների պատճառով։

Vatican News-ի տեղեկացմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր մահից մի քանի ամիս առաջ այդ նախաձեռնությունը վստահել էր «Կարիտաս Երուսաղեմ» կաթոլիկ հումանիտար կազմակերպությանը։

Մեքենայի վերասարքավորմամբ զբաղվում է «Կարիտաս»-ի շվեդական ստորաբաժանումը։

«Սա կոնկրետ, կյանքեր փրկող միջամտություն է այն ժամանակ, երբ Գազայի առողջապահական համակարգը գրեթե ամբողջությամբ փլուզվել է»,- նշել է «Կարիտաս Շվեդիա»-ի գլխավոր քարտուղար Պիտեր Բրունեն։

Շարժական ստորաբաժանումը հագեցած կլինի վարակի արագ թեստերով, պատվաստանյութերով, ախտորոշման գործիքներով, բժշկական կարեր դնելու հավաքածուներով, ինչպես նաև բժշկական անձնակազմով։ «Կարիտաս»-ը նախատեսում է կլինիկան ուղարկել այն ժամանկ, երբ հնարավոր կլինի մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված։ Շարժական կլինիկան կտեղակայվի այն համայնքներում, որտեղ չկան գործող առողջապահական հաստատություններ։

Գազայի հատվածում փոքր քրիստոնյա համայնք կա, և Վատիկանի տեղեկացմամբ՝ Ֆրանցիսկոս պապը 2023 թ. հոկտեմբերին սկսված պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր կապ է հաստատել Գազայի Սուրբ ընտանիք կաթոլիկ եկեղեցու հետ։

Հայերեն

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը