Բանգկոկում երկրաշարժից հետո երկնաքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի

1 րոպեի ընթերցում

Բանգկոկում Գլխավոր աուդիտորական վարչության կառուցվող շենքի՝ երկրաշարժից փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի, հայտնել է քաղաքային վարչակազմը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները, քանի որ 30-հարկանի շենքի փլվածքների տակ դեռևս կա 20 անհետ կորած։ Տարերային աղետների նխազգուշացման և հետևանքների վերացման գերատեսչության տնօրեն Սուրիյաչայ Ռավիվանը հայտարարել է, որ փրկարարները փորձում են դուրս բերել հայտնաբերված 10 մահացած շինարարների մարմինները, որոնց մոտենալը դժվարանում է երկաթբետոնե սալերի պատճառով։

8,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 28-ին Մյանմայում, որտեղ զոհերի թիվը հասել է 3800-ի։ Երկրաշարժից նաև տուժել է Թաիլանդը. հուժկու ստորգետնյա ցնցումներ են զգացվել Բանգկոկում և նրա շրջակայքում, ինչպես նաև թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավային տարածաշրջաններում: Գլխավոր աուդիտորական վարչության շենքը Բանգկոկում միակն էր, որը չի դիմակայել տարերքի հարվածին և փլվել է:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան