Մայիսի 2-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

Պետական կառույցներ

Ժամը 09:00-ից Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան դահլիճում (Ֆանարջյան 76) «Գուրուս»-ի հրավերով Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի միջազգային ճանաչում ունեցող “PHUSE Single Day” կոնֆերանսը: Առողջապահական այս նշանակալի իրադարձության գլխավոր հովանավորն է ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը: 

Ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում կկայանա ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի օրակարգի շրջանակներում նախատեսվում է անդրադառնալ պետական պարտքի կառավարման քաղաքականության և եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ հարցերին։ ՀՀ ֆին.նախ., +374 (41) 177 147: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին Վանաձոր քաղաքի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հուշարձանի մոտ կկայանա «Հիշողության այգի» միջազգային ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Միջոցառումը կազմակերպվել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչության կողմից՝ ANO «Հիշողության այգի» կազմակերպության և «Հաղթանակի կամավորներ» համառուսաստանյան հասարակական շարժման հետ համատեղ։

Ժամը 10:30-ից «Ռամադա» հյուրանոցում, հասցե՝ Փավստոս Բյուզանդ 15, տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» հետազոտական աշխատանքի շնորհանդեսը:

Աշխատության մեջ մանրամասնորեն ներկայացվում են Ռուսաստանից Հայաստանի ունեցած տնտեսական, էներգետիկ, տեղեկատվական, ռազմաքաղաքական և այլ ռիսկերը, ինչպես նաև առաջարկվում են հստակ գործողություններ՝ այդ ռիսկերը կառավարելու և չեզոքացնելու նպատակով:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:00-ին Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում /էրեբունի 16/ կկայանա «Հայաստան -Իրան. բարեկամության կամուրջ» հանրապետական օլիմպիադան: Տարածաշրջանային լեզուների ներդրման ծրագրի շրջանակում առաջին միջոցառումն է, որին մասնակցում են հանրապետության 15 դպրոցի աշակերտներ: 

Մամուլի ակումբներ

ժամը 13։00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի, մարմնամարզության 2025 թվականի աշխարհի բացարձակ գավաթակիր Համլետ Մանուկյանի, մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող Արթուր Ավետիսյանի ասուլիսը։

ԹԵՄԱ- Մարմնամարզության աշխարհի գավաթի փուլերի արդյունքների ամփոփում։

+374 91 62 18 38 

Ժամը 13:00-ին Մեդիա կենտրոնում (Մյասնիկյան 1/6, IQ բիզնես կենտրոն, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ «Եվս մեկ մահ Երևանի շինհրապարակում. ո՞վ է պատասխանատու» թեմայով։ Բանախոսներ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյան, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյան:

 

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա ժամանակակից գրողների «Պոեզիա» հանդեսի գինեձոնը: 

 

Ժամը 15:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք աննախադեպ համերգին։ Ասուլիսի բանախոսներ՝ թավջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյան, ջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյան, նվագախմբի խորհրդի նախագահ Հասմիկ Պապյան։ Համերգի ընթացքում ելույթ կունենա «Արցախ» կամերային նվագախումբը՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Նվագախմբի գեղ.ղեկավար եւ դիրիժոր Նարեկ Հախնազարյան, մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան։

 

Ժամը 16:00-ին Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյան ցուցասրահում /Աբովյան 16/ կկայանա գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի «Շրջանների միջև» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը, որը ներկայացնում է Արթուր Հովհաննիսյանի վերջին շուրջ 20 տարիների ստեղծագործությունների ընտրանին։ 

Ժամը 16:00-ին «Անի Գրանդ» հոթելում /Հանրապետության 65/ տեղի կունենա Լուիջի Պիրանդելլոյի պիեսների հայերեն թարգմանության շնորհանդեսը։ «Զանգակ» հրատարակչության կողմից լույս ընծայված գրքում տեղ են գտել «Այդպես է (եթե ձեզ այդպես է թվում)» պիես-առակը և հեղինակին համաշխարհային հռչակ բերած եռագրությունը՝ «Վեց կերպար հեղինակ որոնելիս», «Յուրաքանչյուրն իր ձևով» և «Այս երեկո իմպրովիզ ենք անում»: 

 

Հոգեւոր

 

Սպորտ

 

 

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում